«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, թիվ 41 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը յուրօրինակ քարոզչություն է իրականացնում:
«ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նա միայնակ Երևանի ավտոկայարանից նստում է Երևան-Իջևան ավտոբուսը և մեկնում այնտեղ՝ քարոզչություն կատարելու: Իջևանից էլ գնում է հարակից քաղաքներ, ասում իր խոսքը և դարձյալ միայնակ վերադառնում մայրաքաղաք նույն երթուղով:
«Հայաստանի գլխավոր մարքսիստին այս օրերին հաճախ կարելի է տեսնել ավտոկայաններում: Ինչպես հայտնի է, նա ասել էր, որ քարոզարշավի է գնում լիքը գլխով, իսկ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ լիքը գրպանով»,- հավելում է թերթը: