ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը որոշել է կազմակերպել խաղարկություն, որի ժամանակ երկու մարդու հնարավորություն կտրվի ընթրելու Բարաք Օբամայի և հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ` վերջինիս տանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դեմոկրատական կուսակցության կայքում ասվում է, որ այս խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր գումար կհանգանակեն Օբամայի նախընտրական շտաբի համար: Նշվում է, որ հանգանակության նվազագույն չափը պետք է լինի 15 դոլար:
Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը բազմիցս հայտնել է իր աջակցությունը, նաև մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական միջոցառումներին:









































