Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Մելբուռնում իր տանը հայտնաբերվել է Men at Work խմբի սաքսոֆոնահար և ֆլեյտահար Գրեգ Հեմի մարմինը: 58-ամյա երաժշտի մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նշվում է, որ Հեմը հայտնի է դարձել խմբի ամենահայտնի` Down Under հիթում կատարած ֆլեյտայի մասի շնորհիվ, որն այդ ժամանակվանից համարվում է Ավստրալիայի ոչ պաշտոնական հիմնը: Մի քանի տարի առաջ երաժշտին մեղադրեցին գրագողության մեջ: Նրան մեղադրում էին Down Under-ում ֆլեյտայի մասի երաժշտությունն Ավստրալիայում հայտնի մանկական երաժշտությանը նմանեցնելու մեջ:








































