Ջուլիա Ռոբերթսը Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնության վերաբերյալ E!Online-ին ասել է, որ միշտ էլ հաճելի է, երբ դու պատրաստ ես կյանքդ ինչ-որ մեկի հետ հավերժ կապել:
Այն հարցին, թե դերասանուհին մտածե՞լ է՝ ինչ նվեր պետք է տա ամուսանցող զույգին, նա պատասխանել է, որ արդեն որոշ մտահղացումներ ունի, քանի որ մարդիկ այդ մասին հարցերով իրեն ճնշում են:
Ռոբերթսն ի վերջո ծիծաղելով ասել է, որ, որպես նվեր, կխնամի Ջոլիի և Փիթի երեխաներին:









































