Ապրիլի 19-ին, ժամը 23.43-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Շիրակի մարզի Գյումրիի «Սսամարիթեր» հիվանդանոց են հոսպիտալացվել քաղաքի Գորկու փողոցի թիվ 67 շենքի 35–րդ բնակարանի բնակիչներ` 1957 թ. ծնված Հայկուշ, 1964 թ. ծնված Անահիտ, 1965 թ. ծնված Նարինե Գասպարյանները և 1981 թ. ծնված Սեդա Դիլանյանը, ովքեր, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։









































