Հարկ եղած դեպքում ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական միջոցներ կկիրառի, բայց այժմ ճգնաժամի կարգավորման և բռնության դարարեցման հիմքը դիվանագիտությունն է: Այս մասին այսօր հայտարարել են Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան և գեներալ Մարտին Դեմփսին:
«Սիրիայում իրավիճակը չափազանց բարդ է: Ես կցանկանայի, որ որևէ հեշտ լուծում լիներ, բայց չկա: Պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները, եթե ԱՄՆ նախագահը որոշի, որ հարկավոր է հետագա քայլեր անել: Սակայն այժմ իրավիճակի կարգավորման առաջխաղացման ուղին պարզ է. դիվանագիտության և միջազգային հանրության հետ միասին հասնել նրան, որ սիրիացի ժողովուրդը վերադառնա Սիրիա»,- ասել է Պանետտան:
Դեմփսիի խոսքերով՝ «ներկայումս ԱՄՆ-ի ռազմական դերը տարածաշրջանում սահմանափակվում է գործընկերներին տեղեկատվություն տրամադրելով»։
«Բայց եթե մեզ ԱՄՆ-ի շահերին այլ ուղիներով նպաստելու ցուցում տրվի, մենք պատրաստ կլինենք անել դա»,- ասել է գեներալը:
Մի քանի կոնգրեսականներ ակնարկել են, որ իրենք դեմ են Սիրիայում ռազմական ուժ կիրառելուն: Այնուամենայնիվ, կան օրենսդիրներ, որոնք կողմնակից են, որ սիրիական զորքերին օդային հարվածներ հասցվեն։










































