Ավստրալիացի բարձրաստիճան պաշտոնյան իր գործատուից փոխհատուցում է ստացել նրա համար, որ սեքսով զբաղվելու ժամանակ վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդել է ABC News-ը: Այժմ դաշնային կառավարության աշխատակցուհուն պետք է վերադարձնեն ոչ միայն բուժման վրա ծախսված գումարները, այլ նաև փակեն դատական ծախսերը:
Կինը, ում անունը չի հրապարակվել, գործատուի դեմ դատական հայց է ներկայացրել դեռևս 2007 թ.: Հենց այդ ժամանակ նա մեկնել է գործուղման, որի ընթացքում սեքսուալ կապ է ունեցել ոմն տղամարդու հետ: Սեքսի ժամանակ պատի վրայից ընկել է մահճակալի մոտ գտնվող լուսամփոփը` վնասելով կնոջ քիթը, բերանը, ատամները: Կնոջ խոսքերով՝ բացի վնասվածքներից, նա ուժեղ սթրես է ապրել, որը հանգեցրել է հոգեկան խանգարման:
Աշխատանքի անվտանգության կառավարական հանձնաժողովը հրաժարվել է փոխհատուցել կնոջ բժշկական ծախսերը, իսկ վերքաննիչ դատարանը հրաժարվել է բավարարել կնոջ դատական հայցը: Կինը չհուսահատվելով՝ դիմել է ավելի բարձր ատյանների: Արդյունքում փետրվարի 19-ին դաշնային դատարանը որոշում է կայացրել կնոջ օգտին և գործատուին պարտավորեցրել է բավարարել նրա ֆինանսական պահանջները:
Դաշնային դատարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե կինը վնասվեր անգամ թղթախաղ խաղալու ժամանակ, գործատուն ամեն դեպքում պարտավոր էր փոխհատուցել վնասը:









































