ԱՄՆ ԿՀՎ-ն պայքարում է Եմենում անօդաչու թռչող սարքերից ահաբեկիչներին (նաև հավանական ահաբեկիչներին, որոնց անձը հարվածի պահին հաստատված չէ,) հարվածելու իրավունք ստանալու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը` հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաների խոսքերին:
Նման առաջարկ ներկայացվել է Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը: Եթե այն ընդունվի, ապա ամերիկացիներն անգամ աննշան ակտիվություն նկատելու դեպքում կարող են կրակ բացել: Մինչ այժմ ԿՀՎ-ն իրավուքն ուներ կրակ բացել միայն այն մարդկանց վրա, որոնց մասին հավաստի տեղեկություններ ուներ:
ԿՀՎ-ն նման մեթոդ վաղուց արդեն կիրառում է Պաղեստինում, և այնտեղ այդ մեթոդն իրեն արդարացնում է: Սակայն Եմենում Բարաք Օբամայի կառավարությունը նման քայլերի չի դիմում` վախենալով, որ ԱՄՆ-ը կներքաշվի տեղական հակամարտությունների մեջ:
Ամերիկյան հետախուզության տվյալներով` «Ալ-Կաիդա»–ի դիրքերը Եմենում հատկապես շատ ուժեղ են: Հենց այնտեղ 2011 թ. սեպտեմբերի 30-ին սպանվեց Արաբական թերակղզում «Ալ-Կաիդա»–ի պարագլուխ Անվար Ալ-Ավլակին:









































