News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ Բրյուսելում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ ունեցած հանդիպման ժամանակ դրականորեն է գնահատել Վրաստանի իրականացրած բարեփոխումները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Դրանում նաև նշված է, որ այդ երկոկղմանի հանդիպման ժամանակ Վաշաձեն ու Քլինթոնը քննարկել են մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի նախապատրաստման հարցը: Դա մասնավորապես վերաբերում է համաժողովի ձևաչափին ու բովանդակային կողմին:
Կողմերը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության ու տարածաշրջանային զարգացումների հարցը, ինչպես նաև Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության հարցը:










































