Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարգապահական կոմիտեն 4-ից 8 հանդիպումով որակազրկել է «Ֆեներբախչե»-ի 31-ամյա ֆուտբոլիստ Էմրե Բերեզողլուին: Որոշման հիմք է ծառայել ֆուտբոլիստի ռասիստական արտահայտությունները «Տրաբզոնսպոր»-ի կիսապաշտպան Դիդիե Զոկորայի հասցեին: Ֆուտբոլիստը ընդունել է իր մեղքը և պատրաստ է կատարել որոշումը:
«Ես դա ասել եմ տաքացած պահին: Այդպիսի բաներ երբեմն պատահում են: Ես օգտագործեցի անիմաստ մի բառ: Ցանկանում եմ ներողություն խնդրել այն բառի համար, որ ասել եմ», – Miliyet հանդեսը մեջբերել է Էմրեյի խոսքը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բերեզողլուն ներքաշվում է նման իրավիճակների մեջ:









































