Այսօր Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում թոռը կացնահարել է տատին:
Վերջինս հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին լուրի իսկությունը:
Տուժողի և մարդասպանի անունները հայտնի չեն:
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:
Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:









































