ԱՄՆ տնտեսությունը կարող է 2013թ. ռեցեսիայի բախվել: Այսպիսի եզրակացության են եկել Morgan Stanley վերլուծաբանները:
Առաջին հերթին, վերլուծաբանների կարծիքով, երկրում տնտեսական կլիմայի վատթարացումը կարող է պայմանավորված լինել հարկային արտոնությունների ժամկետի ավարտի հետ, որոնք մտցվել էին նախագահ Ջորջ Բուշ Կրեսների վարչակազմի կողմից:
Մի շարք վերլուծաբանների հաշվարկների համաձայն՝ հարկաբյուջետային քաղաքականության պոտենցիալ խստացումը 2013թ. կարող է արժենալ ԱՄՆ ՀՆԱ 3.5%-ը:
Սակայն Morgan Stanley-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ արդյունքը կարող է շատ ավելի վատ լինել: Երկրի տնտեսության վրա գործող հարկաբյուջետային քաղաքականության խստացման մասին օրենքի շրջանակներում հարկային ճնշումը 2013թ. կարող է հասնել ՀՆԱ 5% ցուցանիշի:
«Այսպիսով, եթե կոնգրեսը չփոխի գոյություն ունեցող օրենքը, հարկաբյուջետային արգելակումն ամենայն հավանականությամբ 2013թ. կհանգեցին ռեցեսիայի»,- նշում են Morgan Stanley-ի վերլուծաբանները:











































