Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է գազանաբար իրականացված մի սպանություն: Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, խոշոր փրկագին ստանալու նպատակով, չարամիտները առևանգել են երիտասարդ դերասանուհուն, սպանել նրան ու գլխատել:
Հանցագործությունն իրականացնելու մեջ կասկածվում են կինոարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներ 36-ամյա Ամիթ Ժաիսվալը և նրա սիրեցյալ Փրիթի Սուրինը: Նյու Դելիի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանց զոհն է դարձել բոլիվուդյան 26-ամյա դերասանուհի Մինակշի Թհապարը, որը ներկայում նկարահանվում էր «404» հոգեբանական թրիլլերում:
Կինը ծանոթ էր նրանց հետ: Ժաիսվալն ու Սուրինը նրան հրավիրել են ուղևորության՝ դեպի Հնդկաստանի առանձին մի շրջան: Դերասանները ուղևորվել են Նեպալի հետ սահմանակից Գորակհպուր քաղաք: Այնտեղ էլ հանցագործները պատանդել են Թհապարին և նրա հարազատներց 1.5 մլն ռուփի (մոտ 35 հազար դոլար) փրկագին պահանջել:
Առևանգվածի մայրը կարողացել է միայն 60 հազար ռուփին վճարել, սակայն դա չի փրկել աղջկա կյանքը: Հանցագործները պատանդին ջրախեղդ են արել, այնուհետև գլխատել: Զոհի մարմինը նրանք թաքցրել են Սուրինի հոր հողամասի մոտակա ջրամբարում, իսկ գլուխը պայուսակով նետել ճանապարհին:
The Times of India-ն նշում է, որ հանցագործներն արդեն ինքնախոստովանական ցուցմունք են տվել: Նրանք հայտնել են, որ նման քայլի են դիմել Թհապարի ընտանիքի սոցիալական բարձր դիրքի և ունեցվածքի պատճառով:











































