Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը գիշերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում ընկած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները: Ավիահարվածները հասցվել են Թուրքիայի, Իրաքի ու Իրանի սահմանին ընկած Հաքուրքի ու Հըներեի շրջաններին:
Ռմբակոծությունը տևել է երկու ժամ, ինչից հետո թուրքական ավիացիան ու հրետանին հարվածներ են հասցրել Հաֆթանի ու Մեթինայի շրջաններում առկա PKK-ի ճամբարներին: Թուրքիայի Գլխավոր շտաբը դեռ չի հաստատել Հյուսիսային Իրաքի ռմբակոծումը:








































