«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կատալոնացիներն ամեն կերպ կփորձեն շտկել իրավիճակը «Չելսի»-ի հետ երկրորդ հանդիպման ընթացքում:
«Մենք գիտեինք, որ «Չելսի»-ն կկազմակերպի իր խաղը երկար փոխանցումների միջոցով: Այդ առումով «ազնվականներ»-ը շատ վտանգավոր են:
Չէի կարծում, որ «Բարսելոնա»-ն այդքան գոլային պահեր կարող է ստեղծել մրցակցի դարպասների մոտ: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ այդ պահերը չհաջողվեց իրացնել:
«Չելսի»-ն այժմ հաղթողի գլխավոր հավակնորդն է: Վերջին 9 տարիների ընթացքում նրանք մասնակցել են Չեմպիոնների Լիգայի 6 կիսաեզրափակիչների: Ես հավատում եմ, որ իմ սաները գերազանց կպատրաստվեն պատասխան խաղին և սեփական հարկի տակ կփորձեն շտկել իրավիճակը»,- հայտարարել է Գվարդիոլան:







































