Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Նիդերլանդներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում առանց զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) մերձավորարևելյան տարածաշրջան տեսնելու ուղղությամբ.
«Մերձավոր Արևելքը պետք է մաքրվի ԶՈԶ-ից: Թուրքիան չի ցանկանում տարածաշրջանի որևէ երկրում տեսնել ԶՈԶ: Թուրքիան կտրականապես դեմ է այդպիսի զենքի տիրապետմանը: Այդպիսի զենքի մշակումը կամ այդ ուղղությամբ ջանքեր գործադրելը կարող է մյուս երկրների համար առիթ ծառայել այդ ճանապարհով գնալու համար:
Տարածաշրջանային այդօրինակ մրցակցությունը կհանգեցնի իրավիճակի անկայունացմանը տարածաշրջանում, ինչն իր հերթին սպառնալիքի տակ կդնի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»:











































