Sunday, 07 06 2026
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Տաշիրի քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանից 2012թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է գովազդային պաստառները տեղադրելուն:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Անուշավան Նիկողոսյանը նշել է, որ «ԷԳԱ» ՍՊ ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ վերջինիս պատկանող, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում գտնվող գովազդային վահանակներին իր նախընտրական գովազդային պաստառները տեղադրելու վերաբերյալ:

2012թ. ապրիլի 8-ին հիշյալ ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ. Գոգյանը և Ա. Մանուկյանը, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, մեկնել են Տաշիր քաղաք: Պատգամավորի թեկնածուն հայտնել է, որ ժամը 18:00-ի սահմաններում իրեն է զանգահարել Կ. Գոգյանը՝ ասելով, որ Տաշիր քաղաքում պաստառը տեղադրելու ընթացքում մի քանի անձանց ուղեկցությամբ իրենց է մոտեցել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով արգելել տեղադրել գովազդային պաստառներն ու ստիպել է հանել դրանք:

Կ. Գոգյանը և Ա. Մանուկյանն հերքել են Նշան Սողոյանի կողմից սպառնալու և քաղաքից հեռանալու պահանջ դնելու մասին Անուշավան Նիկողոսյանի ներկայացրած հանգամանքը:

Վերջիններս հայտնել են նաև, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը պահանջել է ներկայացնել գովազդը տեղադրելու թույլտվությունը և դրա հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր: Տեղեկանալով, որ դրանք բացակայում են՝ առաջարկել է դադարեցնել աշխատանքները և դրանք շարունակել՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նշան Սողոյանի կամ մեկ այլ անձի կողմից Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզչական պաստառը փակցնելու, նրա ընտրական իրավունքի իրականացմանը դիտավորությամբ ապօրինաբար խոչընդոտելու, ինչպես նաև Ա. Մանուկյանին և Կ. Գոգյանին սպառնալու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այլ հիմնավորվել է, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, իրականացնելով իր պաշտոնական լիազորությունները, փորձել է պարզել գովազդային պաստառը փակցնելու հիմնավորվածությունը, դրա առնչությամբ որևէ մեկին սպառնալիքներ չի տվել և ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք չի կատարել:

2012թ. ապրիլի 14-ին քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում