Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կայացած «Չելսի» – «Բարսելոնա» հանդիպման միակ գոլի հեղինակ Դիդիե Դրոգբան գոհ է հանդիպման արդյունքից:
«Կարծում եմ, որ եռամյա պատմություն ունեցող դիմակայությունում մենք նոր հնարքներ ենք սովորել և առաջադիմել ենք:
Շատ ուրախ եմ, քանի որ լավ արդյունքի ենք հասել: Պետք փորձեմ կատալոնացիների դարպասը գրավել նաև Բարսելոնայում, որպեսզի կարողանանք մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Դրոգբայի խոսքերը:








































