Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլից Վաշինգտոն մեկնող «Թուրքական ավիաուղիներ» (Türk Hava Yolları, THY) ընկերության օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ և հարկադիր վայրէջք կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդանավի անձնակազմը ճեղք է հայտնաբերել իրենց սենյակի պատուհանի վրա: Օդանավում է գտնվել նաև Թուրքիայի կրթության նախարար Մեհմեթ Շիմշեքը:
Երեք ժամյա ընդմիջումից հետո ինքնաթիռի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով մեկնել են Վաշինգտոն:










































