Facebook սոցիալական ցանցը դիտարկում է հայտնի հոդվածների բլոկի Trending Topics-ի ավելացման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Inside Facebook-ին:
Պարբերականը նշում է, որ բլոկը փորձարկվում է, և նույնիսկ որոշ օգտատերեր կարող են այն հիմա տեսնել: Բլոկը պարունակում է վերնագրեր, հոդվածների լուսանկարներ և տեքստի առաջին 130 սիմվոլները: Հոդվածի վերջում կնշվի նաև, թե օգտատիրոջ ընկերներից ովքեր են կարդացել այն:
Mashable.com-ի փոխանցմամբ՝ բլոկը հավաքվում է սոցիալական ցանցում լրատվական կայքերի ներկայացրած հոդվածներից: Trending Topics-ը փորձարկվում է նաև սոցիալական ցանցի բջջային տարբերակում:









































