Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից երկրի հարավում ընկած Բենդեր Աբաս կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել քաղաքացիական անհնազանդության ակցիա:
Համացանցում հայտնվել է այս մասին պատկերող երեք րոպեանոց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ցուցարարների ամբոխը բողոքում երկրի տնտեսական վիճակի վատթարացման ու գների աճի դեմ: Տեսանյութում ցուցարարներից մեկն ասում է, որ ինքը քաղցած է և միջոցներ չունի սնվելու համար:
Բրիտանական թերթն ընդգծում է, որ այս տեսանյութն ի ցույց է դնում Իրանում աճող դժգոհությունը, ինչը նշանակում է, որ Իրանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցները սկսում են գործել:








































