Մալիի մայրաքաղաք Բամակոյում երեկ երեկոյան տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ցույցերի մասնակիցները պահանջել են ազատ արձակել երկրի քաղաքական և ռազմական գործիչներին, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին ժամանակավոր կառավարության կողմից:
Նշենք, որ ձերբակալվածների թվում են հանրապետության նախկին վարչապետ Մոդիբո Սիդիբեն, պաշտպանության նախկին նախարարը և ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա:
Ապրիլի 17-ին Մալիի ժամանակավոր վարչապետ նշանակվեց Մոբիդո Դիարան: Նրա նշանակման որոշումը կայացրեց ժամանակավոր նախագահ Դիոնկունդա Տրաորեն:
Հիշեցնենք. Մալիում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել մարտի 22-ի գիշերը:











































