ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Աֆղանստանի բանակին ու ոստիկանությանը խոստացել են տարեկան ավելի քան 4 միլիարդ դոլար հատկացնել, երբ միջազգային զորքերը երկու տարի անց հեռանան երկրից: ԱՄՆ պաշտոնատար անձինք կարծում են, որ ֆինանսական խոստումները կօգնեն Աֆղանստանին:
Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ աֆղան պաշտոնյաներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ 2014 թվականին՝ միջազգային զորքերի հեռանալուց հետո, իրենք չեն ունենա անհրաժեշտ ռեսուրսներ՝ գրոհայինների դեմ պայքարելու համար:
Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը և այն, որ հստակ չէ, թե Աֆղանստանը որքան ժամանակ օգնության կարիք կունենա, ավելի են բարդացնում ֆինանսավորման վերաբերյալ կոնկրետ խոստումները: