Ռոբերտ Քոչարյանն այս օրերին կրկին մեկնել է Մոսկվա: «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ նա ՌԴ մայրաքաղաք Է մեկնել դեռ նախորդ շաբաթ:
«Թե ինչու, մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզապես չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Չի բացառվում, որ առաջիկայում նրանք հայտարարեն, թե Քոչարյանը, որը «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, Մոսկվա Է մեկնել հերթական նիստին մասնակցելու համար: Հընթացս Էլ Պուտինի հետ թեյ Է խմել»:
Բայց «ժողովուրդ»-ի աղբյուրները հավելում են, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա Է մեկնել Գերմանիայի Դաշնություն այցից հետո:









































