Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սթոունհենջը կարող էր ստեղծված լինել ակուստիկայի համար, ինչպես որ հունական կամ հռոմեական թատրոնները:
Daily Mail-ը գրում է, որ Սելֆորդ համալսարանի հետազոտողների թիմը 4 տարի է անցկացրել ուսումնասիրության վրա:
Թեև հետազոտողները չեն կարողացել պարզել քարերի նպատակը, բայց նրանք հայտնում են, որ այդ տարածքն այնպիսի ակնհայտ ակուստիկա ունի, որ նեոլիթյան մարդը չէր կարող դա չնկատել։








































