Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինի կարծիքով՝ համացանցի ազատության ու տիեզերական լինելու սկզբունքներն այժմ ավելի քան երբևէ վտանգված են:
Guardian-ի հետ հարցազրույցում Բրինն ասել է, որ աշխարհում այժմ շատ կան հզոր ուժեր, որոնք դեմ են ազատ համացանցին: «Ես առավել անհանգստացած եմ այժմ, քան նախկինում», -ասել է,նա:
Բրինն ասել է, որ համացանցի ազատությանը սպառնացող վտանգը գալիս է նրանից, որ կառավարությունները մեծապես փորձում են վերահսկել իրենց քաղաքացիների հաղորդակցումը, իսկ տարբեր ընկերություններ անընդհատ խոսում են հեղինակային իրավունքների խախտման մասին:











































