Անցած տարվա հուլիսի 9-ին անկախություն ձեռք բերած Հարավային Սուդանը մտել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կազմի մեջ: Համապատասխան համաձայնագրերն այսօր ստորագրել է Հարավային Սուդանի ֆինանսների և տնետեսական պլանավորման նախարար Կոստի Մանիբե Նգաին։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հարավային Սուդանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 188-րդ անդամը: Հարավային Սուդանի սկզբնական քվոտան ԱՄՀ–ում սահմանվել է մոտ 189.3 միլիոն դոլար:











































