Վերջերս լուրեր են պտտվում, որ ամերիկյան ռեփ երգիչ Թուփաք Շակուրի հոլոգրամը կարող է «մեկնել» շրջագայության, և այժմ հաղորդվում է, որ նման հավանականություն կա նաև փոփ արքա Մայքլ Ջեքսոնի համար:
Ինչպես գրում է People-ը, երգչի եղբայրները հայտնել են, որ պատրաստվում են միավորվել Unity Tour 2012-ի համար, որի ընթացքում իրենք համերգներով կլինեն 27 քաղաքներում: Առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 18-ին:
1984 թվականին տեղի ունեցած Victory Tour-ից ի վեր՝ սա առաջին անգամն է, որ նրանք միասին մեկնում են շրջագայության:
Եղբայրներից Ջեքին ասել է, թե կուզենար, որ Մայքլն իրենց հետ լիներ, բայց համոզված է, որ նրա ոգին ներկա կլինի:
Ինչպես նաև նա հայտնել է, որ Ջեքսոնի հոլոգրամը կարող է ներկա լինել առավել մեծ շրջագայության ժամանակ, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մյուս տարի:









































