ՆԱՏՕ-ի երկրները ծրագրում են 2014 թվականից հետո Աֆղանստանում, երբ ավարտվի դաշինքի զորքերի վերջնական դուրս բերումը, նոր առաքելություն սկսել: Այդ մասին ԱԳ նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքի ավարտի արդյունքների հիման վրա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մեր նպատակը կլինի ազգային անվտանգության ուժերին մարզելը և նրանց օգնություն ցուցաբերելը»,- ասել է Ռասմուսենը: Նրա խոսքերով՝ այդ առաքելության չափանիշները կքննարվեն վաղը Բրյուսելում` Աֆղանստանում անվտանգության աջակցման համար Միջազգային ուժերի՝ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող երկիր-մասնակիցների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կկայացվի մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:










































