As պարբերակաի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հիասթափված է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում «Բավարիա»-ի հետ կայացած հանդիպման արդյունքից:
«Ես հիասթափված եմ, սակայն վստահ եմ, որ մեր դաշտում հաղթանակի կհասնենք: Մենք հավատում ենք մեր ուժերին, և ես վստահ եմ, որ եզրափակիչ դուրս կգա «Ռեալ»-ը: Մենք կվերադառնանք Մյունխեն», – ասել է Օզիլը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Բավարիա» – «Ռեալ» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1հաշվով:






































