Wednesday, 10 06 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը

Խորհրդարանի նախագահն ընդունել է ապագա տնտեսագետներին

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը ուսանողներին հրավիրել է ազատ ու անկաշկանդ զրույցի` նշելով, որ օրենսդիր մարմին այցելությունը, ուսուցողական լինելուց բացի, լավ փորձ է ու տեղեկություն ստանալու միջոց:
ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի հիմնական գործառույթները` մանրամասնելով օրինաստեղծ աշխատանքի առանձնահատկությունները, այդ թվում` իշխանություն-ընդդիմություն համատեքստում:
Նշվել է, որ հիմնական գործնական աշխատանքը կատարվում է մասնագիտացված տասներկու հանձնաժողովներում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև իշխանության երեք թևերի տարանջատման` Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքին` զսպումների և հակակշիռների մեխանիզմը բացատրելով ապագա տնտեսագետների համար հասկանալի` բյուջետային գործընթացներով. բյուջեի նախագիծը ներկայացնում է խորհրդարանական մեծամասնության ձևավորած գործադիր իշխանությունը, այն հաստատում է օրենսդիր մարմինը և հետագայում ստանում կառավարության հաշվետվությունը կատարողականի մասին: Պրն Նիկոյանը մանրամասնել է նաև հանրապետության նախագահի և խորհրդարանի փոխհարաբերությունները:

Ուսանողների հետ զրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու նախընտրական քարոզչությանը: Պրն Նիկոյանը քարոզչության ընթացքում պետության դերակատարությունը համարել է բոլոր ուժերի համար հավասար հնարավորություններ ապահովելը:
Ապագա տնտեսագետների հարցերի գերակշիռ մասը` ուղղված խորհրդարանի ղեկավարին, վերաբերում էին օրենքների ընդունմանը: Ուսանողներից մեկը նկատել է, թե օրենքների հաճախակի փոփոխությունը դժվար է դարձնում դրանց հետևելը : ԱԺ նախագահը նշել է փոփոխությունների հիմնական պատճառները և ասել է, որ օրենքի կիրառումից են ի հայտ գալիս դրա թերի կամ ուժեղ կողմերը, բացի այդ` յուրաքանչյուր կառավարություն վարում է տնտեսական քաղաքականություն իր գաղափարախոսությանը համահունչ: Խորհրդարանի նախագահը, համաձայնելով օրենքների հստակ ձևակերպումների անհրաժեշտության հարցում, պարզաբանել է, որ բոլոր խնդիրները չեն կարող ստանալ օրենսդրական կարգավորում, այդ իսկ պատճառով առավել մանրամասն լուծումներ են տրվում ենթաօրենսդրական ակտերով, ինչպես ողջ աշխարհում:

Գյումրիից ժամանած ուսանողները Աժ նախագահի տեսակետները լսել են նաև համայնքների խոշորացման, զբաղվածության խնդրի լուծման, կուսակցությունների թվի վերաբերյալ: Փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար հարկային արտոնություններ տրամադրելու հարցադրմանն ի պատասխան` պրն Նիկոյանն ասաց. «Պետությունը որդեգրել է հարկային արտոնությունները նվազագույնի հասցնելու քաղաքականություն: Փոխարենը փոքր բիզնեսի համար բարենպաստ միջավայր կարող են ստեղծել մրցակցային հավասար պայմանները»:

Ուսանողներին հետաքրքրում էր նաև խորհրդարանի աշխատանքի արդյունավետության խնդիրը: ԱԺ նախագահը նշել է, որ գնահատականն ընտրությունների միջոցով պետք է տա ժողովուրդը: Թեև ԱԺ-ի գործունությունը բաց է հասարակության համար և երբեմն քննադատության է ենթարկվում` հենց այդ հանգամանքով պայմանավորված, կա նաև ոչ այնքան հրապարակային ոլորտ` խորհրդարանական դիվանագիտությունը: Աժ նախագահն արձանագրել է, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաճախ է հաջողվում կանխել հակահայկական բանաձևերի ընդունումը միջազգային կառույցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում