Կենսահնէաբանները փորձել են բացատրել դինոզավրերի հսկայական չափսերի պատճառները: Այդ մասին Biology Letters-ում տպագրված հոդվածը մեջբերել է lenta.ru-ն:
Առաջին աշխատանքի շրջանակում գերմանացի հետազոտողներն ուսումնասիրել են կլիմայի և դինոզավրերի մի քանի տեսակների մարմինների չափսերի միջև կապը: Տեսություններից մեկի համաձայն՝ դինազավրերի մարմնի վիթխարի չափսերը պայմանավորված են եղել տաք եղանակով, միջավայրով և մթնոլորոտում թթվածնի բարձր քանակությամբ, որը հեշտացրել է հսկաների շնչառությունը:
Հետազոտողները տվյալներ են հավաքել դինոզավրերի, պտերոզավրերի և առաջին կաթնասունների չափսերի մասին: Ուսումնասիրվել են ընդհանուր առամամբ 400 տեսակի կենդանի օրգանիզմներ, որոնք գոյություն են ունեցել շուրջ 145-299 միլիոն տարի առաջ: Այնուհետև նրանք համեմատել են տարբեր կենդանատեսակների մարմնի չափսերն ու նրանց բնակության ընթացքում գրանցված կլիմայական պայմանները, սակայն կապ այդպես էլ չի հայտնաբերվել:
Այնուհետև գիտնականները ստուգել են կլիմայի և միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա ապրած կաթնասունների մարմինների չափսերի փոխազդեցությունը: Այստեղ ևս որևէ առնչություն չի հայտնաբերվել:
Մեկ այլ հետազոտության շրջանակում շվեյցարացի հետազոտողները պարզել են, որ սողունների մարմիների հսկա չափսերը հանդիսանում են միջտեսակային մրցակցության յուրօրինակ ռազմավարություն: Գիտնականները ստեղծել են մոդել, որով ցույց են տվել, որ փոքր դինազավրրի և սողունների միջև չափսերի մրցակցությունը խիստ սրված է եղել:
Դինազավրերի ձվերի չափսի մեխանիկական սահմանափակումները թույլ չեն տվել մեծ և փոքր տեսակներին չափսերով աճել միաժամանակ: Որպեսզի այդ դժվարությունը հաղթահարեն, որոշ տեսակներ սկսել են արագ աճել: Այս տեսությունը վերջնական չէ, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն կա:
Շվեյցարացի գիտնականները հիշեցնում են, որ դինազավրերը վերացել են 65 միլիոն տարի առաջ՝ երկնաքարի անկման հետևանքով:









































