ԵՄ երկրներն այսուհետ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք ապօրինի շենգենյան վիզա են ձեռք բերել:
«ԵՄ դատարանը որոշել է թույլատրել անդամ-պետություններին քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ապօրինի շենգենյան վիզա են ստացել»,- նշվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչի Facebook-ի էջում:
ԵՄ դատարանը նման որոշում է կայացրել՝ կապված Գերմանիայի ներկայացրած հայցի հետ, որն ուղղված է եղել երկիր ապօրինի ներգաղթ կազմակերպելու դեմ:
Մարտի սկզբին Գերմանիայում ձերբակալել են 7 ուկրաինացիների: Իրավապահները անթույլատրելի են համարել, որ նրանք մուտք են գործել երկիր շենգենյան զբոսաշրջային վիզաներով, որոնք տրված են եղել Վարշավայի կողմից գործնական նպատակով այցելության համար:







































