Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հեռախոսազրույց է ունեցել իր սաուդցի գործընկեր Սաուդ ալ-Ֆեյսալի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև իրանցի բանտարկյալների խնդիրը:
Հեռախոսազրույցից հետո Սալեհին իր գոհունակությունն է հայտնել, որ սաուդյան իշխանությունները հետաձգել են թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու համար Իրանի քաղաքացիների նկատմամբ կայացված մահապատժի ի կատար ածումը:
Սալեհին հավելել է, որ իրենք մի շարք համաձայնագրերի նախագծեր են ուղարկել սաուդյան կողմին՝ դատպարտյալների արտահանձնումն ու նրանց իրավական օգնություն ցուցաբերելը կանոնակարգող մեխանիզմ մշակելու համար:









































