35 դոլար արժողությամբ Raspberry Pi համակարգիչների վաճառքը սկսվել է: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Համակարգիչների մատակարարմամբ զբաղվում են առաքող ծառայություններ իրականացնող բրիտանական Components-ը և Element14-ը: Նրանք ստացել են Raspberry Pi-ի առաջին խմբաքանակն ու սկսել դրանք առաքել պատվիրատուներին, այդ թվում՝ օտարերկրյա սպառողներին:
Համակարգիչների նախնական պատվերների ընդունումը սկսվել էր փետրվարի վերջին: Համակարգիչները գնորդներին հասան ուշացումով: Նախապես ծրագրված էր սարքերը սպառողին հասցնել մարտին, սակայն առաջացած դժվարությունների պատճառով նախանշված ժամկետը հետաձգվեց: Համակարգիչը ստեղծողները շփոթել են ցանցային միացումները, իսկ այնուհետև՝ առանց նախապես ծրագրման ուղարկել էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ փորձաքննության:
Հաջորդ խմբաքանակի պատվերներն ընդունվում են RS Components –ի և Element14-ի կայքերում:
Raspberry Pi համակարգիչն ունի 700 մեգահերց հզորությամբ ARM պրոցեսոր, 256 մբ օպերատիվ հիշողություն: Այն սպառողին է հասնում մեխանիզմի տեսքով՝ առանց կորպուսի, առանց մոնիտորի և այլ սարքավորումների:









































