Սիրիայի «ներքին» ընդդիմությունը ներկայացնող Ազգային համակարգող կոմիտեն Ռուսաստանին առաջարկել է հանդես գալ Սիրիայի ապագայի վերաբերյալ ազգային երկխոսության երաշխավորի դերում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման առաջարկ հնչել է այսօր ընդդիմության և ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի հանդիպմանը:
Սիրիական պատվիրակության խոսքերով՝ երկխոսությունը կարող է սկսվել այն բանից հետո, երբ իրականացվի Անանի ծրագիրը, սակայն հաշվի առնելով, որ «ընդդիմությունը կորցրել է վստահությունն իշխանությունների նկատմամբ, նման բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ են երաշխիքներ միջազգային հանրության կողմից»:
Ռուսական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստել Սիրիայում ցանկացած ձևաչափով ազգային համաձայնության հաստատմանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իրենք հանդես են գալիս Սիրիայի ժողովրդի շահերի տեսանկյունից։









































