Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել է, որ զբաղվելու է ինտերիերի դիզայնով: 31-ամյա փոփ երգչի խոսքով` մոտ ապագայում ինքը սեփական բրենդի ներքո կթողարկի իրեր ինտերիերի դեկորի համար: Այս մասին հայտնում է Fashiontime-ը:
«Մենք կստեղծենք այնպիսի իրեր, որոնք առաջին հերթին կցանկանայինք տեսնել մեր տանը: Ինչո՞ւ մարդկանց ստիպենք գնել այն, ինչ անձամբ մեզ դուր չի գալիս: Ոչ ոք չի դատարկի իր բանկային հաշիվը միայն գեղեցիկ ինտերիերի համար, իսկ հարմարավետ ու գեղեցիկ տեսք ունեցող բնակարանի համար` միանգամայն: Ես ժամեր եմ ծախսում յուրաքանչյուր իրի ստեղծման համար, մտածում եմ յուրաքանչյուր դետալը», – Elle Decorին տված հարցազրույցում պատմել է երգիչը:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Ջասթինը դադար վերցրեց երաժշտական կարիերայում, որպեսզի ամբողջությամբ նվիրվի կինոյին:
Բացի այդ` անցած տարվանից նա երաժշտական MySpace սոցցանցի տնօրենն է:










































