ՄԱԿ-ի առաքելության և Սիրիայի կառավարության միջև բանակցությունները փակուղի են մտնում, ինչը սպառնալիքի տակ է դնում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի հաջողությունը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով «ՄԱԿ-ի ԱԽ անանուն բարձրաստիճան պաշտոնյային», իշխանությունները դիտավորյալ կերպով ձգձգում են բանակցությունների ընթացքը, որոնք փոխըմբռնման մասին հուշագրից այն կողմ չեն անցել:
Հիշեցնենք. շաբաթվա սկզբին Սիրիա է մեկնել ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը, որը պետք է հետևի հրադադարի պահպանմանը:










































