Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպման արդյունքից դժգոհ է մնացել հյուրերի դարպասապհ Իկեր Կասիլյասը, ով վստահ է, որ իր ակումբը ոչ միայն չպետք է պարտվեր, այլ պետք է հաղթեր:
«Մենք չպետք է թույլ տայինք, որպեսզի հակառակորդը երկրորդ գոլը հեղինակեր: Լավ գիտեինք, որ նման իրավիճակներում մյունխենցիները կարողանում են դրական արդյունք ստանալ: Ցավալի է, քանզի դա նրանց վերջին գրոհն էր: Պետք է հաշվի առնել, որ հակառակորդի կազմում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ մենք ոչ թե պետք է պարտվեինք, այլ` հաղթեինք», – ասել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» – «Ռեալ» առաջին հանդիպման վերջին րոպեներին մյունխենցիները գոլ խփեցին և հաղթեցին 2:1 հաշվով:










































