ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների կանայք ակցիա են կազմակերպել՝ ուղղված Սիրիայի առաջին տիկին Ասմա Ալ-Ասադին: Ինչպես հաղորդում է CNN-ը, նրանք ուղերձ են հրապարակել՝ «Կանգնեցրու՛ ամուսնուդ» վերտառությամբ:
Տեսաուղերձում ցուցադրվում են 36-ամյա Ասմա Ալ-Ասադի շքեղ կենսակերպի պատկերներ, որոնք ուղեկցվում են սիրիացի սպանված և վիրավոր երեխաների տեսարաններով:
«Կանգնի՛ր խաղաղության կողքին, Ասմա՛: Խոսիր հենց հիմա: Հանուն քո ժողովրդի: Կանգնեցրո՛ւ ամուսնուդ: Դադարի՛ր լինել կողքից դիտողի դերում: Ոչ ոքի չի անհանգստացնում քո հեղինակությունը: Մեզ հետաքրքրում են քո գործողությունները»,- հնչում է ուղերձում:
Ուղերձը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի դեսպանի կնոջ՝ Շեյլա Լայալ Գրանտի և Գերմանիայի դեսպանի կնոջ՝ Հուբերտա ֆոն Ֆոսս-Վիտինգի կողմից:










































