Վիճակագրական տվյալների համաձայն`«Բավարիա»-ն Չեմպիոնների Լիգայի փլեյ- օֆֆում հաջորդ փուլ է անցել վերջին 7 դիմակայություններից 5-ում, երբ սեփական հարկի տակ առաջին հանդիպումն ավարտել է հաղթանակով` 2:1հաշվով: 2 բացառություններից 1-ը 2001/02թթ մրցաշրջանի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Ռեալ»-ի հետ հանդիպումն է եղել. «Բավարիա»-ն պատասխան խաղում 0:2 հաշվով զիջել է «արքայական ակումբ»-ին:
«Ռեալ»-ը, իր հերթին, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում դիմակայության արտագնա առաջին հանդիպումը 1:2 հաշվով զիջելուց հետո կարողացել է հաջորդ փուլ դուրս գալ 7-ից 5 դեպքերում:
«Արքայական ակումբ»-ն արտագնա խաղը 1:2 հաշվով պարտվելուց հետո վերջին անգամ փլեյ-օֆֆի հաջորդ փուլ է անցել 2001/02թթ մրցաշրջանում` մյունխենյան ակումբի հետ դիմակայության արդյունքում:






































