Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը «Լաս Վեգաս» կատակերգությունում կմարմնավորի գլխավոր հերոսներից մեկին :
Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», ռեժիսոր Ջոն Թերթլտաուբի ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերին:
Ավելի վաղ Դուգլասը հրաժարվել էր նկարահանումներից՝ բժիշկների ցուցումներից ելնելով, որոնք դերասանի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել:
Դերասանը ներկայում բուժվել է ու վերադարձել աշխատանքի:
Թերթլտաուբի ֆիլմում Դուգլասը կմարմնավորի ծեր կնամոլի, որը թոշակի անցնելուց հետո որոշում է վերջապես ամուսնանալ ու գտնում է 30-ամյա հարսնացու:
Տղաների խնջույքի ժամանակ, որը նրա համար կազմակերպում են իր լավագույն ընկերները, ի հայտ են գալիս դպրոցական սիրավեպեր, անցյալի հետաքրքրաշարժ դեպքեր:










































