Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Բարդայի զորամասում, ուր 19-ամյա Յաղուբ Շահինօղլու Նասրուլազադեն իր զենքով ինքնասպան է եղել: Տարվում է հետաքննություն:











































