Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը որոշում է ընդունել 2 կանանց ու 7 տղամարդկանց ձերբակալման մասին: Վերջիններս մեղադրվում են փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված և Խոջալուի (Իվանյան) իրադարձություններին նվիրված ցույցի ժամանակ ազգայնամոլական պաստառներ պարզելու մեջ:
Ստամբուլի դատախազությունն այդ քայլին է գնացել իրավապաշտպանների դիմումի հիման վրա, որոնք պահանջում էին պարզել ու պատժել այդ սադրիչներին նմանատիպ պաստառներ պարզելու համար: Խոսքը «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածք եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք», «Այսօր Թաքսիմում, վաղը՝ Երևանում», «Օգյուն, դու մեր գորշ գայլն ես» գրությունների մասին է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այդ ցույցի կազմակերպման վրա ծախսել էր երկու միլիոն դոլար:









































