Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցական ակտիվի հետ ճաշկերույթի ժամանակ բավականին հետաքրքիր բաժակաճառ է ասել:
«ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր այդտեղ հավաքվածները թերություններ ունեն: «Գուցե որոշները՝ քիչ, Սյունիքի մարզպետը՝ մի քիչ շատ, բայց Սուրիկը լավ տղա է: Լավ՝ նկատի ունեմ հայրենասեր նաև: Եթե հիմա ասենք՝ Սուրիկ, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը հրապարակում կինքնահրկիզվի»,- հայտարարել է Սարգսյանը:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ճաշկերույթին ներկա է եղել մոտ 200 հոգի:









































