Բրիտանական արքունական տանը զգեստներ մատակարարող Aqiuascutum ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին: Այս ընկերության զգեստները կրել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մարգարեթ Թետչերը, Ուինսթոն Չերչիլը, Սոֆի Լորենը, Գրետա Գարբոն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Թարգմանաբար այս ընկերության անվանումը նշանակում է «Ջրից պաշտպանող վահան»: Այն հիմնադրվել է 1851թ.-ին՝ Ջոն Էմերիի կողմից: Անվանումն ընկերությունը ստացել է այն պատճառով, որ առաջինն է արտադրել անջրանցիկ վերարկուներ: Այդ թվականներից էլ ընկերությունը սկսել է այդ վերարկուները մատակարարել բրիտանական բանակին: Անցած տարի ընկերությունը սկսել է փակել իր խանութները ֆինանսական ճգնաժամի պատճառով:










































