Ուսամա Բեն Լադենի երեք այրիները և երկու դուստրերը չորեքշաբթի օրը ազատվել են ձերբակալությունից, և նրանց արտաքսումը երկրից ցանկացած պահի հնարավոր է: Նրանք ձերբակալվել էին Պակիստանում ապօրինի ապրելու համար:
Xinhua լրատվական գործակալությունը հաղորդում է, որ տեղի դատարանը նրանց դատապարտել էր 45 օրվա ազատազրկման, ինչից հետո նրանք պետք է լքեին երկիրը: Նրանք պարտավորվել էին նաև 110 դոլարի չափով տուգանք վճարել:
Ընտանիքի խորհրդականը հայտնել է, որ Ուսամա Բեն Լադենի ընտանիքի 16 անդամների արտաքսումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, երբ կանայք ազատվեն տնային կալանքից:










































