Նոր հետազոտության տվյալներով՝ համացանցի օգտատերերն ու փորձագետները կարծում են, որ հաջորդ տասնամյակում մարդիկ ավելի հաճախ կօգտագործեն իրենց հեռախոսները՝ վճարումներ կատարելու համար:
Ինչպես հաղորդում է CNN Tech-ը, Pew հետազոտական կենտրոնի հարցումների մասնակիցների 65 տոկոսը պատասխանել է, թե կարծում է, որ մարդիկ մինչև 2020 թվականը կկարողանան արդյունավետորեն օգտագործել իրենց «հեռախոսային գրպանը»` վճարումներ կատարելու համար:
Անկախ նրանից, թե մարդը վճարելու է մեկ բաժակ սուրճի կամ ինչ-որ այլ բանի համար, նա շուտով այդ նպատակով կօգտագործի հեռախոսի ծրագրերը:
ComScore-ի դեկտեմբերյան զեկույցում նշվում էր, որ սմարթֆոնների սեփականատերերի 38 տոկոսն օգտագործել է հեռախոսը որևէ տեսակի վճարում անելու համար:







































