«Միավորված հայեր» կուսակցությունն իր նախընտրական գործունեությունն այս անգամ ծավալել է Երևանի Նոր Նորք համայնքում: Կուսակցությունը ապրիլի 16-ին, բացել է ևս երկու նոր շտաբեր` ընտրողներին առավել հասանելի լինելու նպատակով: Հիշեցնենք, որ ՄՀԿ-ն համամասնական ընտրակարգով մասնակցում է խորհրդարանական ընտրություններին և ընտրարշավի առաջին իսկ օրերից հանրապետության մայրաքաղաքում և տարբեր մարզերում բացում է կուսակցության նախընտրական շտաբերը:
Նոր նախընտրական շտաբերի հասցերն են Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց 1/3 և Նորքի 6-րդ զանգված, Բադալ Մարգարյանի փողոց, շենք 8: Շտաբերի ղեկավարներն են համապատասխանաբար Անահիտ Հովհաննիսյանը և ՄիշաՄիքայելյանը, ովքեր պատրաստ են աջակցելու իրենց ընտրողներին ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած խնդրով:











































