Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում «Միլան»-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
AS-ի տեղեկացմամբ` «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը: Եթե «բլանկոսներ»-ին չհաջողվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթի»-ից ձեռք բերել Սերխիո Ագուերոյի տրանսֆերը, ապա ակումբը 35 մլն եվրո կառաջարկի «Միլան»-ի ղեկավարությանը` Իբրահիմովիչի իրավունքների ձեռքբերման նպատակով:
Գործարքը կարող է իրագործվել մինչև հունիսի սկիզբը:





































